«Ես թույլ եմ, շուտ եմ բռնկվում»․ Լուսինե Թովմասյանի խոստովանությունն ու անկեղծ լուսանկարը

Զույգը շատ համերաշխ է։ Նրանց` Վենետիկում արված ջերմ լուսանկարը հիացրել է օգտատերերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի– Sputnik. «Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը ամուսնու հետ սիրառատ լուսանկար է հրապարակել Instagram-յան էջում։

«Կինը սիրո պակասից է տգեղանում, չարանում ու տխրում». ինչ են մաղթել հայտնի հայ կանայք

Lուսանկարում զույգը համբուրվում է իտալական Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակում։

«Մեր երկուսից ես շատ ավելի թույլ եմ՝ շուտ բռնկվում եմ, շուտ սթրեսի և խուճապի եմ մատնվում, բայց ասեմ, որ միևնույն ժամանակ միանգամից և հեշտությամբ վերադառնում եմ իմ նորմային: Համենայնդեպս, նրա մոտ շատ հեշտ է ստացվում ինձ համար անելանելի իրավիճակից դուրս բերելը: Կարևորը զգալ միմյանց և իմանալ թույլ կողմերը և դրանք էլ ավելի ուժեղացնել»,- գրել է նա։

«Սրանք ամենաերջանիկ պահերն են». գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը տեսանյութ է հրապարակել

Հիշեցնենք, որ Լուսինե Թովմասյանն ու Արթուր Հովհաննիսյանն ամուսնացել են 2013 թվականի օգոստոսի 31-ին։ Նրանց դուստրը ՝ Արիանան, 4 տարեկան է։ Իսկ որդին` Ալեքը, լույս աշխարհ է եկել 2019–ի օգոստոսի 4-ին։