Ինչ պետք է անեն ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացի զորակոչիկները. դեսպանության հայտարարությունը

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է փակ սահմանների պատճառով Հայաստան վերադառնալ չկարողացող մեր զորակոչիկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ ՌԴ-ում գտնվող և ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիների մասին։ Տեղեկությունը հրապարակվել է դեսպանության Facebook-ի էջում:

Զորամասերից մեկին սնունդ մատակարարող ընկերության աշխատակիցներին մեկուսացրել են

«ՀՀ Զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա այն քաղաքացիներին, ովքեր շարունակում են գտնվել ՌԴ տարածքում և օդային հաղորդակցության բացակայության պատճառով չեն կարողացել մեկնել հայրենիք՝ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ ներկայանալու նպատակով, անհրաժեշտ է տվյալներն ուղարկել հետևյալ էլ․ հասցեով՝ armdefrussia@armem.ru»,-ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ նամակում անհրաժեշտ է նշել անուն/ազգանունը, անձնագրային տվյալները (սերիա, համար), ծննդյան տարեթիվը, հաշվառման վայրի զինկոմիսարիատի անվանումը, ՌԴ-ում գտնվելու վայրն ու հեռախոսահամարը։ Քաղաքացիների հետ կապ կհաստատվի դեսպանության համապատասխան աշխատակցի կողմից

Ավելի վաղ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը` պատասխանելով հարցին, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով հնարավո՞ր է երկարաձգվի զորակոչի ժամկետը, ասել էր, որ դրա մասին դեռ վաղ է խոսել։

Նա ասել էր, որ զորակոչը կընթանա ըստ նշված ժամանակացույցի, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգվել` օրենքով նախատեսված կարգով։ Այունամենայնիվ, զինվորական կոմիսարիատները պատրաստ են զորակոչին։

Ինչպես են նշում սուրբ Զատիկը զորամասերում. լուսանկարներ, տեսանյութ

Բոլոր զինկոմիսարիատներին հատկացված են անհատական պաշտպանական միջոցներ, և յուրաքանչյուր օրվա ավարտին կատարվելու են ախտահանման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 31-ը հայտարարվել է պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչ։