Հայ շախմատիստի մասին հարցն օգնեց լրագրողին գումար շահել ռուսական «Ինչ, որտեղ, երբ»- ում

Խաղի ընդհանուր հաշվով գիտակները պարտվեցին, իսկ լրագրողի հարցը լավագույնը ճանաչվեց, ինչը նրան ևս 150 հազար ռուբլի բերեց հովանավորից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Լրագրող Աննա Տետերինան 80 հազար ռուբլի շահեց ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուալ խաղում` հարցը կազմելով հայ շախմատիստ Աշոտ Նադանյանի մեջբերումից։

«Իսկ արքայազնին երևի կերել է»․ Եփրիկյանի կարանտինն ուրախ է անցնում Հայաստանում

«Այն ուռճացնող ապակու նման է։ Դրա շնորհիվ բարին դառնում է ավելի գեղեցիկ, իսկ չարն ավելի նողկալի է թվում։ Ինչի մասին է այսպես արտահայտվել շախմատիստ Աշոտ Նադանյանը»,- հարց հնչեցրեց հաղորդավարը։

Վիկտոր Սիդնևի թիմը մտածելու ընթացքում բազմաթիվ տարբերակներ առաջ քաշեց` թատրոն, գրականություն, փառք, տեսախցիկ, կինո, առակ, լեգենդ, հուշեր: Ի վերջո, հարցին պատասխանեց Լեոնիդ Տիմոֆեևը: Նրա կարծիքով ՝ խոսքը հիշողության մասին է։

«Անցյալի մասին իմաստավորելիս ` բարին և չարը մարդուն չափազանցված են թվում», - ասաց գիտակը:

Սակայն ճիշտ պատասխանն էր «գաղտնիությունը»։

«Անանուն չարիքը ավելի զազրելի է, անանուն արված բարին ավելի գեղեցիկ է դառնում ։ Աշոտ Նադանյանը խոսել է գաղտնիության, անանունության մասին», - ճիշտ պատասխանը հնչեցրեց հաղորդավարը։

Արդյունքում Աննա Տետերինան շահեց 80 հազար ռուբլի: Նշենք նաև, որ խաղի ընդհանուր հաշվով գիտակները պարտվեցին, իսկ լրագրողի հարցը լավագույնը ճանաչվեց, ինչը նրան ևս 150 հազար ռուբլի բերեց հովանավորից:

Ծրագիրը նկարահանվել է մի քանի օր առաջ, սակայն հայ հանդիսատեսը այն դիտելու հնրավարություն է ունեցել այսօր։

Սպորտի զարգացումն Առաջին հանրապետությունում. ինչպես մոխիրներից հառնեց ամեն ինչ

Աշոտ Նադանյանը հայ շախմատիստ է, միջազգային վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ, ՖԻԴԵ մարզիչ: Նա նաև շախմատային տեսաբան է, ներդրում է ունեցել դեբյուտային տեսության մեջ. նրա անունով է կոչվում Գրյունֆելդի պաշտպանության զարգացման համակարգը։ Նադանյանին է նաև նվիրված Տիբոր Կարոյիի «Հանճարը հետին պլանում» գրքի վեցերորդ գլուխը: