Վթար Բագրատունյաց-Չեխով խաչմերուկում․ շտապօգնության վարորդն ու հիվանդը վնասվածքներ ունեն

Օրեր առաջ նույն խաչմերուկում վթարվել էր Թալինից եկող շտապօգնության մեքենան, ինչի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 09:20-ի սահմաններում Բագրատունյաց-Չեխով փողոցների խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 36 RO 290 համարանիշի և Haise մակնիշի 662 AO 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ողբերգական վթար Երևանում․ «Opel»-ի 27-ամյա վարորդը վիրահատությունից հետո մահացել է

Բախման հետևանքով շտապօգնության մեքենայի մեջ գտնվող ծայրահեղ ծանր հիվանդն ու շտապօգնության բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ վթարը տեղի չէր ունենա, եթե Opel-ի վարորդն ուշադիր լիներ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ նշված խաչմերուկում դարձյալ տեղի էր ունեցել ավտովթար՝ Թալինի շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ, ինչի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ճանապարհին․ կա 6 տուժած