«Ռոմայի» մարզիկները, որի կազմում խաղում է Մխիթարյանը, հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից

«Ռոմայի» ղեկավարությունը ֆուտբոլիստների և Ֆոնեսկայի հետ համաձայնեցրել է պարգևատրման պլանը, որը կկիրառվի որոշակի արդյունքների համաձայն, եթե ընթացիկ մրցաշրջանը վերսկսվի և եզրափակվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ «Ռոմայի» կայքը հայտնում է, որ իտալական «Ռոմա» ակումբի խաղացողները, ինչպես նաև գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնեսկան և նրա շտաբը հրաժարվել են իրենց 4 ամսվա աշխատավարձից, որպեսզի օգնեն թիմին հաղթահարել կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած տնտեսական ճգնաժամը։ Իտալիայի առաջնությունը, ինչպես և Եվրոպայի մրցաշարերի մեծ մասը այս պահին կորոնավիրուսի պատճառով ընդհատված են։

«Արսենալը» Մխիթարյանին տալու համար մեծ փողեր է ուզում «Ռոմայից»

Նշվում է, որ խաղացողներն ու մարզիչը հրաժարվել են մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսների աշխատավարձից։ «Ռոմայի» ղեկավարությունը ֆուտբոլիստների և Ֆոնեսկայի հետ համաձայնեցրել է որոշակի արդյունքների հասնելու դեպքում պարգևատրման ծրագիրը, եթե ընթացիկ խաղաշրջանը վերսկսվի և եզրափակվի։  

«Մենք միշտ խոսում ենք «Ռոմայում» միասնականության մասին և, կամավոր կրճատելով աշխատավարձերը մինչև խաղաշրջանի ավարտ, խաղացողները, մարզիչն ու նրա աշխատակիցները ցույց տվեցին, որ մենք իրոք այս ամենին մասնակցում ենք միասնաբար։ Ֆուտբոլիստները և Պաուլուն հասկանում են, թե ինչի համար է հանդես գալիս ակումբը, և մենք մեր հերթին երախտապարտ ենք նրանց՝ «Ռոմայի» աշխատակիցների հանդեպ նման հիանալի ժեստի համար»,-հայտարարել է հռոմեական ակումբի գլխավոր տնօրեն Գվիդո Ֆիենգան։

«Ռոմայի» մարզիկները, որի կազմում խաղում է Մխիթարյանը, հրաժարվել են 4 ամսվա աշխատավարձից

Ֆոնսեկան ամեն գնով ուզում է ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանին. իտալական ԶԼՄ–ներ