ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
Նշվում է, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
Վրաստանը տուգանում է կարանտինի ռեժիմը խախտած հայաստանցի վարորդներին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհներն անորոշ ժամանակ փակ կլինեն:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: