ԵՐԵՎԱՆ,19 ապրիլի— Sputnik. Հայտնի դերասան ու երգիծաբան Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, Facebook-ի իր էջում «թրենդային» նոր լուսանկար է հրապարակել, որը զվարճացրել է իր հետևորդներին:
«Ես թույլ եմ, շուտ եմ բռնկվում»․ Լուսինե Թովմասյանի խոստովանությունն ու անկեղծ լուսանկարը
Դերասանը «մեկուսացումը» շատ յուրհատուկ վայրում և յուրօրինակ ձևով է կազմակերպել։ Լուսանկարից կարելի է ենթադրել, որ Մկրտիչ Արզումանյանը գյուղ է գնացել ու «ինքնամեկուսացել» գյուղական դրսի զուգարանում։
«Ինքնամեկուսացած»,-հումորային լուսանկարին կից գրել է դերասանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանը մեղմ ժպտում է։ Նա իր խոսքն էր ուղղել հանրությանն ու ասել՝ բան չմնաց, ժողովուրդ ջան, դիմացեք։