ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. 49-ամյա դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակը լավացել է։ Բժիշկները վերսկել են դերասանուհու ակտիվ բուժումը։
Վերջին մեկ ամսվա ընթացքում կայուն դինամիկա է նկատվում, որը բժիշկներին թույլ է տալիս եզրակացություն անել. դերասանուհին աստիճանաբար ապաքինվում է։
«Հիմա Անաստասիային պարբերաբար այլ կլինիկա են տանում՝ քիմիաթերապիայի և նյարդավիրաբույժների մոտ. նախկինում հիվանդության հետևանքով և օրգանիզմի թուլության պատճառով դա հնարավոր չէր»,- հայտնում է Telegram-ի Mash ալիքը։
Կինոաստղի ամուսինը՝ Պյոտր Չերնիշևը, սառցե շոուների եթերաշրջանի ավարտից հետո արդեն երեք ամիս է՝ կլինիակայում է ապրում։ Գեղասահորդը մշապես կնոջ կողքն է։ Նա Զավորոտնյուկին ուղեկցում է բուժման բոլոր փուլերում։
Զավորոտնյուկի մենեջերը հերքել է վատ լուրերը. դերասանուհու ամուսինը սոցցանցային էջեր չունի
Ավելի վաղ՝ ապրիլի 4-ին, Զավորոտնյուկը բուժման ողջ ընթացքում առաջին անգամ արձագանքել էր Instagram- ի հետևորդներին:
Մարտին Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան, հայտնել էր դերասանուհու առողջական վիճակի մասին:
«Ամեն ինչ լավ է, մենք պայքարում ենք և աղոթում ենք նրա արագ վերականգնման համար», - հայտնել էր Աննան՝ արձագանքելով դերասանուհու երկրպագուների բազմաթիվ հարցերին։
Հիշեցնենք, որ Զավորոտնյուկի հիվանդության մասն հայտնի դարձավ մոտ մեկ տարի առաջ: Ըստ ԶԼՄ-ների՝ դերասանուհին և նրա ամուսինը՝ դահուկորդ Պիտեր Չերնիշևը, սարսափելի ախտորոշման՝ գլխուղեղի քաղցկեղի մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ ՝ դստեր Միլայի ծնվելուց անմիջապես հետո:
Դերասանուհու առողջական վիճակը նրա հարազատներն ու մտերիմները, որպես կանոն, չեն մեկնաբանում: