ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Նիդեռլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոկում անդրադարձել է Նիկո Սխեմերսին Երևանում Նիդեռլանդների Թագավորության առաջին ռեզիդենտ դեսպան նշանակելուն:
«Ուրախ եմ տեղեկանալ, որ Նիդեռլանդների կառավարությունը որոշել է փորձառու դիվանագետ Նիկո Սխեմերսին նշանակել Երևանում ՆԹ առաջին ռեզիդենտ դեսպան։ Ակնկալում եմ աշխատել սերտ համագործակցությամբ»,- գրել է դեսպան Բալայանը:
Նիդեռլանդների խորհրդարանը հաստատեց Հայաստանում դեսպանատուն բացելու նախագիծը
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկն առաջին անգամ ժամանեց Երևան։ Նա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին փոխանցեց Երևանում Նիդեռլանդների դեսպանություն բացելու վերաբերյալ պաշտոնական դիմումը։ Նշենք, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն էր, որտեղ չկար Նիդեռլանդների դեսպանություն։