Գյումրու ԲԿ-ի աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Չնայած, որ ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, այնուհանդերձ հիվանդանոցում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Գյումրու Բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեկ ԲԿ-ի 29 մեկուսացված բուժաշխատողները հանձնել են կորոնավիրուսն ախտորոշող թեստեր: Բոլոր թեստերի պատասխանները եղել են բասացական։

Ավինյանի նոր որոշումը. կորոնավիրուսի պատճառով Մարալիկում ու Ձորակապում հատուկ ռեժիմ կգործի

«Մեկուսացված բուժանձնակազմը շփում էր ունեցել կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող պացիենտի հետ: Գյումրու ԲԿ-ն ընդգրկված չէ կորոնավիրուսային ախտանիշներ ունեցող քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերող հիվանդանոցների ցանկում, սակայն, ԲԿ-ում իրականացվում են վարակի տարածումը կանխարգելող կանոնավոր միջոցառումներ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության՝ Գյումրու ԲԿ-ում ստեղծված են սանիտարահիգիենիկ պայմանները, որով կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը հասցվել է նվազագույնի:
Գյումրու ԲԿ ղեկավարությունը հորդորում է պահպանել առողջապահության նախարարության և պարետատան կողմից տրվող ցուցումները՝ համավարակի տարածումը կանխելու համար:

Ավելի վաղ «Գյումրի» ԲԿ գլխավոր բժիշկ Արմեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ հիվանդանոցի 29 աշխատակիցները շփվել են կորոնավիրուսով վարակված 68-ամյա տղամարդու հետ։ Տղամարդուն Երևան էին տեղափոխել, իսկ նրա հետ շփում ունեցած բուժանձնակազմին մեկուսացրել։ Ապրիլի 6-ին տղամարդը հիվանդանոցում մահացել էր։

Հիշեցնենք, որ երեկվա տվյալներով Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված 37 մարդ կա։ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, Շիրակի մարզպետի հավաստմամբ, ունի մինչև 100 հիվանդի սպասարկման հնարավորություն: