«Ահավոր է պահմտոցի խաղում»․ Օլիմպիա Օհանյանը զվարճացրել է օգտատերերին

Փոքրիկը «Պահմտոցի» խաղի նոր կանոններ է հնարել։ Եվ քանի դեռ հայտնի հայրիկը «դժգոհում է», համացանցի օգտատերերը հիանում են անուշիկ Օլիմպիայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի - Sputnik. Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի և ինտերնետ-գործարար Ալեքսիս Օհանյանի երկամյա դուստրը գրավել է համացանցի օգտատերերին զվարճալի «պահմտոցիով»։

Փոքրիկ Օլիմպիան մորից թաքնվել է պահարանի հետևում, բայց անընդհատ դուրս է թռչում այնտեղից՝ «բո՜» գոռալով։ Հավանաբար նա փորձում է Սերենային հանկարծակիի բերել։ Բայց չէ՞ որ խաղում հակառակը պետք է լինի։

«Սերենան ու ես ի սրտե սիրում ենք Օլիմպիային, բայց ուղղակի ահավոր է պահմտոցի խաղում»,-կատակել է հայրը Twitter սոցիալական ցանցում հրապարակված հոլովակի նկարագրության մեջ։

Իսկ մեկնաբանություններում Ալեքսիսը նշել է, որ Օլիմպիան միշտ միևնույն տեղում է թաքնվում՝ ամեն անգամ տարբեր ելք սպասելով։

«Հիշում եմ՝ մեր պուճուրը մտածում էր, թե լավ թաքնվել է մեզնից, միայն որովհետև պինդ փակել էր աչքերը», «Հահա, մեր աղջիկը նույնն է անում, և նախապես ասում է, թե որտեղ է թաքնվելու», «մի՞թե աա ամենապուպուշ բանը չի», «Ամեն անգամ այս վիդեոն նայելիս ծիծաղում ենք»․ այսպիսի մեկաբանություններ են գրել օգտատերերը հոլովակի տակ։