Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանը համարում է, որ դատավորն ու դատարանի նախագահը սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ են թույլ տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հերթական դիմումն է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով դիտարկել Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շուրջ ստեղծված իրավիճակի և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու հարցը: Տեղեկությունը հայտնում է Քոչարյանի փաստաբանական թիմը։

Կաթողիկոսը կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելը

Պաշտպանը տեղեկացրել է, որ սույն գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ապրիլի 17-ին վերադարձել է աշխատանքի, ի վիճակի է եղել կատարել իր աշխատանքային պարտականությունները, չի ունեցել պլանավորված արձակուրդ, սակայն անհապաղ քննության չի առել դեռևս մարտի 16-ին ներկայացված միջնորդությունը։ Դրա փոխարեն դատավորը կրկին մեկնել է արձակուրդ:

Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

«Նշված վարքագիծը դասական իմաստով ենթադրում է արդարադատության իրականացումից հրաժարվել», - իր դիմումում նշել է Վարդևանյանը։

Ըստ փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության` նաև ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ակնհայտ դրսևորվող անգործությանը:

Ռոբերտ Քոչարյանի գործում առկա է անմարդկային վերաբերմունք. ևս 1 միջնորդություն կներկայացվի

«Այսպիսով, գործը քննող դատավորի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գործողությունների արդյունքում արձանագրվել են ՀՀ Սահմանադրության 3, 27, 61, 63-րդ հոդվածներով երաշխավորված սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին դատարանը չի անդրադարձել ավելի քան 5 ամիս։

Հիշեցնենք, որ մարտի 17-ին դատարանը պետք է քններ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխարինելու միջնորդությունը, սակայն դատական նիստ դեռևս չի կայացել։

Հավելենք, որ փաստաբան Արամ Վարդևանյանը ՄԻՊ-ին առաջին դիմումը ներկայացրել էր մարտի 24-ին, երկրորդը` ապրիլի 7-ին։

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին