ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ֆրանսիացի վարակաբան, Նոբելյան մրցանակակիր Լյուկ Մոնտանյեն Pourquoi Docteur–ին ասել է, որ COVID-19 կորոնավիրուսը լաբորատոր ծագում ունի։ Նա պնդել է, որ վիրուսի մեջ ՄԻԱՎ–ի մասնիկներ կան։
Մոնտանյեն համարում է, որ վայրի կենդանիներից վարակվելու տեսակետը գեղեցիկ լեգենդ է։ Նրա խոսքով` այդ վարկածն իրականության հետ որևէ կապ չունի։ Վարակաբանը համոզված է, որ վիրուսը ստեղծվել է Ուհանի լաբորատորիայում և դրա մշակումը սկսվել է 2000-ականներին։
Մոնտանյեն նշել է` ինքն առաջինը չէ, որ COVID-19–ի գենոմն ուսումնասիրելուց հետո վարակի ու մարդու իմունային անբավարարության միջև կապ է գտել։ Ավելի վաղ Հնդկաստանի գիտնականներն են փորձել նման ուսումնասիրություն հրապարակել։
Հղիներ, ձեզ Աստված է պաշտպանում. ՌԴ գլխավոր մանկաբարձ Լեյլա Ադամյանը` կորոնավիրուսի մասին
Ի դեպ, Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն ապրիլի 16-ին հայտարարել է, որ վիրուսի արհեստական ծագման մասին տեսությունն ապացույցներ չունի։ Դիվանագետն ընդգծել է, որ հեղինակավոր բժիշկների մեծ մասն այլ կարծիք ունի։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։
Կորոնավիրուսով վարակված քանի՞ մարդ կա աշխարհում. նոր տվյալներ