«Ինձ համար սա չափազանց դժվար է». Ֆրանսիայի դեսպանը հայերեն է սովորում

Դեսպանը Facebook-ի իր էջում գորտի մասին մանկական պատմվածք է հրապարակել։ Նրա գրառմանը հաջորդել են խրախուսական մեկնաբանությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը խոստովանել է, թե ինչպես է հայերեն սովորում։

Նա Բոնդ անունով փոքրիկ գորտի մասին պատմվածքից մի հատված է հրապարակել Facebook-ի իր էջում և գրել. «Ես` հայերենի դասից հետո»։

«Նա հարմարավետ տեղավորվում է և բացում գիրքը։ Սակայն էջերը տարօրինակ նշաներով են ծածկված։ Փոքրիկ Բոնդը ոչինչ չի հասկանում։ Մեկ ժամ անց նա շարունակ առաջ չի կարողանում գնալ։

«Հպարտ եմ և շնորհակալ». դեսպան Լաքոտը Էջմիածնի բարեկամ դարձավ

–Ինձ երբեք չի հաջողվի կարդալ,–ինքն իրեն ասում է նա,–ինձ համար սա չափազանց դժվար է։ Ես ընդամենը մի հիմար գորտ եմ»,– գրված է տեքստում։

«Սիրում եմ քեզ». ինչպես հայերեն ուղերձը հայտնվեց իտալական Vogue–ում

Գրառման մեկնաբանություններում հայ և ֆրանսիացի օգտատերերը փորձել են ոգևորել դիվանագետին ու խրախուսական մեկնաբանություններ են գրել մոտավորապես այս ոգով` կարևորը առաջին քայլն է։

Ժոնաթան Լաքոտը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը ղեկավարում է 2017 թվականից։