Գոռը Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակի մասին տեղեկություններ է հայտնել

Հայտնի երգչուհու հետ շփումն առայժմ իրականացվում է բժիշկների միջոցով։ Սակայն երգիչը խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում ձայնագրել Նադեժդա Բաբկինայի անձնական ուղերձը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Հայտնի երգչուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինան արդեն լավ է զգում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով նրա ընկերոջը` երգիչ Եվգենի Գորին։

«Ցնդելու է»․ Նադեժդա Բաբկինան դուրս է եկել կոմայից

Գոռն ասել է, որ Բաբկինան հիվանդասենյակ է տեղափոխվել։

Ավելի վաղ Բաբկինայի ներկայացուցիչ, «Ռուսսկայա պեսնյա» թատրոնի մամուլի պատասխանատու Ալեքսանդր Վելորը հայտնել էր, որ Բաբկինան թոքաբորբով է հիվանդացել, կորոնավիրուս չի հայտնաբերվել։

«Բավական բարդ վիճակ էր, բայց ամեն ինչ հարթվեց։ Կեցցե նա, կարողացավ հաղթահարել», – ասել էր Վելորը։

«Ամեն ռուսի կյանքում պիտի մի հայ լինի». Նադեժդա Բաբկինան՝ իր ֆոլկ խմբի հայ դուդուկահարին

Գոռի խոսքով` ամբողջ շաբաթվա ընթացքում Բաբկինայի գիտակցությունը տեղն է եղել, տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունքից, թոքերի արհեստական օդափոխման սարքի ու օժանդակող սարքերի կարիք չի եղել։ «Օրեցօր ուժ է հավաքում և վերականգնվում», – գրել է նա Instagram–ի իր էջում։

Ըստ Գոռի` Բաբկինայի հետ շփումն առայժմ իրականացվում է բժիշկների միջոցով։ Սակայն երգիչը խոստացել է առաջին իսկ հնարավորության դեպքում ձայնագրել Նադեժդա Բաբկինայի անձնական ուղերձը։

Բաբկինայի որդին հաստատել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել․ կորոնավիրուսի կասկածներ կան