ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։
ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում նշված է, որ արծարծվել են բարձր առաջադիմությամբ ուսանողների կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ուսանողական վարկերի սուբսիդավորման հարցերը:
Վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, և կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել առաջարկը և վերջնական տարբերակ ներկայացնել։
Կառավարության անդամներն ամփոփվել են նաև կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման 13 միջոցառումների ընթացիկ արդյունքները, անդրադարձ է եղել ծրագրերի կատարման շրջանակում առաջացող հարցերին և տրվող լուծումներին։
26 տարեկանը կենսաթոշակառու չէ. կառավարությունը չի ընդունում «Բարգավաճ Հայաստանի» առաջարկը
Խորհրդակցությանը մտքեր են փոխանակվել նաև սոցիալական օժանդակության կարիք ունեցողների շրջանակի ընդլայնման հարցի շուրջ: Վարչապետը կարևորել է սոցիալական խոցելի խմբերի լիարժեք բացահայտման ուղղությամբ շարունակական աշխատանքը և տվել համապատասխան հանձնարարականներ:
Կրթության նախարարը բուհերին առաջարկել է հետաձգել ուսման վարձերի վճարումները