ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմանում ոստիկանության Էրեբունու բաժինն ահազանգ է ստացել, որ Արին Բերդի 5-րդ նրբանցքի 14/7 հասցեում բետոնե սյունից տղամարդու դի կա կախված։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված հասցեում հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 53-ամյա Գարիկ Բաղդասարյանի դին։
Անհետ կորած կնոջ դին փրկարարները դուրս են բերել Հրազդանի լճակից
Ստեղծվել է քննչական խումբ, քննիչի որոշմամբ էլ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կայքի տեղեկություններով՝ Գ. Բաղդասարյանը որպես կասկածյալ որոնվում էր ապրիլի 16-ին Նոր Արեշ 26 փողոցի 64 տան բնակիչ՝ 62-ամյա Արամայիս Ա-ին սպանության գործով։