Վրաստանում արգելել են երթևեկել մարդատար ավտոմեքենաներով և դուրս գալ առանց դիմակի

Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ չնայած բժիշկների՝ տանը մնալու կոչին, երկրում տրանսպորտի աշխույժ երթևեկությունը շարունակվում էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Վրաստանի կառավարությունը այսօր կեսօրից սկսած արգելել է մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը։ Խստացումների մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Չիկովանին, փոխանցում է Sputnik Վրաստանը։

Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ չնայած տանը մնալու՝ բժիշկների կոչերին, երկրում շարունակվում է տրանսպորտի ինտենսիվ երթևեկությունը։ Իշխանությունների սահմանած արգելքը չի տարածվում բեռնատար մեքենաների, ինչպես նաև առաքման ծառայությունների և արշավների ավտոտրանսպորտի վրա։

Չիկովանին նաև ավելացրել է, որ պարտադիր է դառնում բժշկական դիմակներ կրելը ինչպես փողոցում, այնպես էլ փակ տարածքներում։ Պահանջի կատարմանը հետևելու պատասխանատվությունը դրվում է իրավաբանական անձանց վրա։

Տուգանքը` 3000 լարի. Վրաստանը նոր կանոններ է սահմանել իր տարածք մտնող բեռնատարների համար

Կորոնավիրուսը չի նահանջում. վարակվածների թիվը դարձավ 1201. ևս մեկ մարդ մահացել է

Ավելի վաղ՝ ապրիլի 15-ին, կորոնավիրուսի տարածման հետևանքով փակել էին Վրաստանի չորս խոշորագույն քաղաքների՝ Թբիլիսիի, Ռուսթավու, Բաթումիի և Քութայիսիի ելումուտը։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 10-ը։ Պետության սահմանները փակ են, արգելված են մասսայական միջոցառումները, կազմակերպություններն անցել են հեռավար աշխատանքի։ Ավելի ուշ իշխանությունները պարետային ժամ հաստատեցին և փակեցին ալկոհոլի բոլոր խանութները։ Երկրում թույլատրված է միայն քաղաքացիների որոշակի խմբերի և դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների տեղաշարժը։

Ըստ վերջին տվյալների՝ Վրաստանում կորոնավիրուսով 370 մարդ է վարակվել, երեքը մահացել են։ Աշխարհում SARS-CoV-2 վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 2,1 միլիոնը։ 146 հազար մարդ մահացել է, 553 հազարը առողջացել են:

Վրաստանը տուգանում է կարանտինի ռեժիմը խախտած հայաստանցի վարորդներին