Վերակառուցման և զարգացման բանկը Հայաստանին 13.4 մլն եվրոյի վարկ կտրամադրի, կշահեն մարզերը

ՀՀ հինգ մարզում կենսական կարևորության ճանապարհները կնորոգվեն մինչև 2021թ.-ի ավարտը: Վարկը կմարվի 20 տարվա ընթացքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 13 400 000 եվրոյի վարկ կտրամադրի՝ կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման նպատակով: Այսօր համաձայնագրի քննարկման ժամանակ Ազգային ժողովում այս տեղեկությունը հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Վերջ «խոպանին». կառավարությունը կօգնի Հայաստանում վաստակել հանապազօրյա հացը

Արտագնա աշխատանքի մեկնողների համար Սուրեն Պապիկյանը Հայաստանում լավ առաջարկ ունի

Այս գումարի շրջանակներում, ըստ համաձայնագրի, նախատեսվում է վերանորոգել 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհներ:

«Նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհի վերանորոգում Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում»,- ասաց Պապիկյանը:

Ճանապարհաշինական ծրագրերի մի մասի համար մրցույթներն արդեն հայտարարված են: Նախարարը խոստացավ, որ առաջնահերթությունը տրվելու է հայաստանյան ընկերություններին, եթե դրանք բավարարեն պահանջվող տեխնիկական չափանիշներին:

Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ը: Իսկ վարկի մարումը նախատեսվում է 20 տարի ժամկետում, որից առաջին 5 տարին՝ արտոնյալ պայմաններով:

Կորոնավիրուսը ճանապարհաշինությանը չի խանգարի․ պարետը թույլ է տվել սկսել աշխատանքները