Քոչարյանի գործով դատավորը վիրահատությունից հետո արդեն աշխատանքի է գնում

Նախկին նախագահի փաստաբանական թիմը վիճարկում է նրա պահումը մեկուսարանում ՝ համարելով, որ կորոնավիրուսի պայմաններում նրա խափանման միջոցը պետք է փոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատությունից հետո արդեն աշխատանքի է հաճախում։ Տեղեկությունը հաղորդում է Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի ծառայությունը:

Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»

Տեղեկությունը նաև հաստատել են դատավորի աշխատակազմից։ Քոչարյանի գործով հաջորդ դատական նիստի ամսաթվը դեռ հայտնի չէ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել` կորոնավիրուսի վտանգով պայմանավորված խափանման միջոց նրա կալանքը փոխելու համար, քանի որ Քոչարյանը գտնվում է ռիսկի խմբում։

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ էր ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։ Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:

Ռոբերտ Քոչարյանի գործում առկա է անմարդկային վերաբերմունք. ևս 1 միջնորդություն կներկայացվի