ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik. Կարապետ Թումասյանն ազատվել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից։
«Անձնական պատճառներից ելնելով՝ իմ նախաձեռնությամբ 10.04.2020թ. դիմել և այսօր ազատվել եմ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնի պետի պաշտոնից և ոստիկանության համակարգից, ինչի մասին հարկ եմ համարում տեղեկացնել՝ առաջնորդվելով հանրային ծառայության հրապարակայնության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքով, ինչպես նաև հաշվի առնելով իմ հանդեպ դրսևորած Ձեր վերաբերմունքը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Թումասյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանությանը և նշել, որ եթե նորից բուհ ընդունվելու հնարավորություն ունենար, կրկին կընտրեր հարազատ կրթահամալիրն ու սիրելի մասնագիտությունը։
Պաշտոնից հրաժարված Թումասյանն ավելացրել է, որ ոստիկանությանը 16 տարի է նվիրել՝ ՀՀ ոստիկանության ակադեմիայից մինչև Անձնագրային և վիզաների վարչություն, որտեղ 10 տարի շարունակ թրծվել է որպես հանրային ծառայող։
Հակոբ Ճաղարյանը ԶԼՄ–ներից է իմացել, որ ազատվել է պաշտոնից. ինչո՞ւ է նա հրաժարական տվել