«Միլանը» իրոք հետաքրքրված է արգենտինահայ ֆուտբոլիստով․ Բալեկյանը մանրամասներ է հայտնել

Բրիասկոն առայժմ խաղում է համեմատաբար ավելի համեստ «Ուրական» թիմում և հիմա ուզում է կենտրոնանալ հենց այնտեղի խաղի վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի  - Sputnik. «Միլանը» կապվել է արգենտինացի ֆուտբոլիս Նորբերտո Բրիասկո- Բալեկյանի հետ։ Այդ տեղեկությունները Բրիասկոն հաստատել է Vbetnews.com –ի հետ զրույցում։

Արգենտինահային ուզում են «Միլան» հրավիրել. Իբրահիմովիչը համաձայն չէ

Նորբերտո Բրիասկո- Բալեկյանը ծագումով հայ է՝ մորական կողմից։ Նա հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կազմում, իբրև հարձակվող։ Խաղում է «Ուրական» ակումբում, որը 21-րդ տեղն է զբաղեցնում Արգենտինայի առաջնության բարձրագույն լիգայում։ Այս խաղաշրջանում Բրիասկոն 18 խաղ է անցկացրել և առայժմ երեք գոլ է խփել։

«Ինձ հետ իրոք կապվել են։ Բայց չեմ ուզում շտապել, քանի որ այս պահին որևէ հստակ բան չկա։ Հիմա ես ուզում եմ հնարավորինս լավ խաղալ «Ուրականի» կազմում, որպեսզի հետագայում խաղամ Եվրոպայում»,-ավելացրել է նա։

Բրիասկոյի խոսքով՝ իր ակումբը դեմ չի լինի, եթե նա փոխի թիմը, բայց այսպես թե այնպես բանակցությունները կորոնավիրուսի պատճառով դանդաղ են ընթանում։

Սպորտի զարգացումն Առաջին հանրապետությունում. ինչպես մոխիրներից հառնեց ամեն ինչ

Նշենք, որ «Միլանը» նոր հարձակվողներ է փնտրում՝ լեգենդար Զլատան Իբրահիմովիչի հեռանալու դեպքում։ «Կարմրասևերը» հետաքրքրվում են նաև ավելի հայտնի խաղացողներով։ «Միլանի» աչքի տակ է նաև Լորեն Մորոնը՝ իսպանական «Բետիսի» հարձակվողը, որն այդ թիմի կազմում հանդես է եկել 72 խաղում և 22 գնդակ է խփել։