Հայաստանում կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ունեցել. լուսանկար

Ծննդաբերությունից հետո ծննդկանին կրկին թեստավորել են, և այն տվել է բացասական արդյունք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ երեկ կորոնավիրուսով վարակված մի կին երեխա է ունեցել։

Ինչպե՞ս կորոնավիրուսի ժամանակ խուսափել բարդացումներից․ գիտնականները գտել են ելքը

«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել:  Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարարը։

Նրա խոսքով` ծննդաբերությունից հետո ծննդկանին կրկին թեստավորել են, և այն տվել է բացասական արդյունք, իսկ երեխային կթեստավորեն այսօր: Նրանք դեռ 14 օր կգտնվեն բժշկական հսկողության տակ:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 1201–ն է։ Հայտնել էինք, որ երեկ առողջացմամբ դուրս են գրվել կորոնավիրուսով վարակված մայրն ու նրա 2 ամսական երեխան։