ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik․ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին այս շաբաթ մասնակցել են կարիքավորներին օգնող «Angel Food» բարեգործական կազմակերպության ակցիային։
Instagram-ում հրապարակված տեսագրությունում երևում է, որ Սասեքսի դուքսն ու դքսուհին ուտելիք են հասցնում կարիքավորներին։
Արեգը Ծաղկաձորից, իսկ Մեգանը Վինձորից, կամ ինչն է միավորում հայուհուն և արքայազնի կնոջը
Ամուսինները երկու օր են մասնակցել ակցիային։ Մեգանի խոսքով՝ ինքը շատ է ուզել, որ Հարրին Լոս Անջելեսին նայի մարդասերի աչքերով։
Հրապարակումն ընդամենը մի քանի ժամում գնահատել է ավելի յոթ հազար օգտատեր։
«Ձեռնոցներ նույնպես հագեք, խնդրում եմ», «Կեցցեք», «Սիրում եմ ձեզ, արքայազն Հարրի ու Մեգան»,– գրել են օգտատերերը։
Չորեքշաբթի օրն ամուսինները 14 տուն են այցելել և ևս վեցը՝ Զատկի օրը։ Մեգանը բժշկական դիմակով է եղել, Հարրին` կապույտ բանդանայով։
Արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը գնել են Մել Գիբսոնի եզակի առանձնատունը․ մանրամասներ