Անձնագրի փոխարեն` բեղեր և լաստեր. ծովառյուծները գրավել են Արգենտինայի ամայացած քաղաքը

Sputnik

Կորոնավիրուսի համավարակը ստիպել է մարդկանց պատսպարվել տներում և հարմարվել կյանքի նոր պայմաններին։ Փոխարենը` կարանտինը աշխարհը նորովի բացահայտելու հնարավորություն է տվել վայրի կենդանիներին։

Ինչ տեսք ունի կորոնավիրուսը, որի մասին խոսում է ամբողջ աշխարհը. լուսանկարներ

Օրինակ` Արգենտինայի Մար դել Պլատա նավահանգստային քաղաքի բոլոր հատվածներում ծովառյուծներ են հայտնվել։ Նրանք ամենուր են` փողոցներում, ափամերձ տարածքներում, աղբամանների և տների մոտ։

Ինչպես է կորոնավիրուսը տարածվում հազալիս. տեսանյութ

Լուսանկարներից դատելով`կարելի է ենթադրել, որ ծովային կենդանիներն իրենց շատ լավ են զգում ամայացած քաղաքում, և նրանց հանգիստը խաթարում են միայն շները, որոնք չեն ցանկանում հանդուրժել ծովառյուծների ներկայությունը։

Ծննդյան տոն` կորոնավիրուսի կանոններով. զվարճալի տեսանյութ

1 / 10
Շունն ու ծովառյուծը Մար դել Պլատայի նավահանգստի մերձակայքում
2 / 10
Ծովառյուծները Մար դել Պլատայի նավահանգստի մերձակայքում
3 / 10
Մար դել Պլատայի նավահանգստի մերձակայքում
4 / 10
Ծովառյուծը Մար դել Պլատայի նավահանգստի մոտակայքում գտնվող փողոցներից մեկում
5 / 10
Ծովառյուծները հանգստանում են նավահանգստի մերձակայքում
6 / 10
Ծովառյուծը քաղաքի փողոցներից մեկում
7 / 10
Ծովառյուծները հանգստանում են փողոցներից մեկում
8 / 10
Ծովառյուծը քաղաքի փողոցներից մեկում
9 / 10
Ծովառյուծները հանգստանում են փողոցներից մեկում
10 / 10
Ծովառյուծները հանգստանում են փողոցներից մեկում