Երևանի փողոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու խումբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Ապրիլի 17-ին` ժամը 09:29-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Սարալանջի փողոցի 9-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտակայքում ական է նկատվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Երևանյան ռեստորաններից մեկի մոտ ականանետ է հայտնաբերվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից երկու խումբ:

Հայտնաբերվել է մեկ F1 տեսակի նռնակ առանց պայթուցիչի: Փրկարարները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք և վնասազերծել:

Ական է հայտնաբերվել Արմավիրի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում