«Սա զավեշտ չէ, չեմ կարող ասել` ինչ է». Քոչարյանի փաստաբանն իմացել է հաջորդ նիստի օրը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմին հայտնի է, թե երբ դատարանը կքննի Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի - Sputnik. Մարտի 1-ի գործով դատաքննության հաջորդ նիստը կկայանա մայիսi 8-ին: Գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանն այս որոշումը «ծաղրից» ու «զավեշտից» էլ ավելին է որակել:

Քոչարյանի գործով դատավորը վիրահատությունից հետո արդեն աշխատանքի է գնում

«Աշխատանքի վերադառնալուց հետո Դանիբեկյանը դատական նիստը, անհապաղ քննության ենթակա միջնորդության և համաճարակային վիճակում նշանակեց մայիսի 8-ին: Սա զավեշտ չէ, սա ծաղր չէ, սա որպես իրավաբան չեմ կարող ասել ինչ է»,- Facebook-ի գրառման մեջ նշել է Վարդևանյանը: 

Քոչարյանի փաստաբանական թիմից տեղեկացնում են նաև որ դատավոր Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, այսօր դուրս է եկել աշխատանքի և կրկին արձակուրդ է ձևակերպել, մինչդեռ  մարտի 1-ի գործով դատավոր Դանիբեկյանը վիրահատությունից հետո հայտնել էր, որ այսօրվանից արդեն աշխատանքի է հաճախում։

Մինչ դատավորի վիրահատվելը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել կորոնավիրուսի վտանգով պայմանավորված Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար, քանի որ նա գտնվում է ռիսկի խմբում։ Միջնորդության քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվել էր՝ դատավորի առողջական վիճակով պայմանավորված:

Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Գարեգին Բ–ի՝ Քոչարյանին ազատ արձակելու կոչին

Հիշեցնենք, որ ապրիլի 9–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը հայցադիմումներ էր ներկայացրել Վարչական և Ընդհանուր իրավասության դատարաններ ընդդեմ Քրեակատարողական ծառայության։

Պաշտպանական կողմը պահանջում է կանխել իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես՝ անմարդկային վերաբերմունքը և խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: