Ինչպե՞ս կորոնավիրուսի ժամանակ խուսափել բարդացումներից․ գիտնականները գտել են ելքը

Վերջին հետազոտությունների արդյունքները կօգնեն կանխարգելել կամ պակասեցնել սուր շնչառական դիսթրես համախտանիշը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի – Sputnik.Eurekalert-ը հայտնում է, որ Վիրջինիայի համալսարանի գիտնական, բժշկական գիտությունների թեկնածու Չժեն Յանն ասել է՝ ինչպես է կարելի խուսափել COVID-19-ի բարդացումներից։

Կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտը աշխատել է Ուհանի լաբորատորիայում

Նրա խոսքով՝ հետազոտությունների արդյունքներն ապացուցել են, որ կանոնավոր ֆիզիկական վարժությունները կարող են կանխարգելել կամ թեթևացնել սուր շնչառական դիսթրես համախտանիշը (շնչառական անբավարարություն, որի հետ կապված է COVID-19-ի վարակման դեպքում մահերի մեծ մասը)։

Գիտնականը նշել է, որ ֆիզիկական վարժություններն օգնում են EcSOD  հզոր հակաօքսիդանտ արտադրել։ Հիվանդության ժամանակ այդ հակաօքսիդանտի մակարդակը նվազում է, նույնիսկ մեկ մարզումը կարող է ավելացնել դրա քանակը մարդու օրգանիզմում։

Հետազոտողների տվյալներով՝ COVID-19 –ով վարակվածների 20-42% սուր շնչառական դիսթրես համախտանիշ ունեն, նրանց 67-85% վերակենդանացման բաժանմունքում են հայտնվում։

ԱՄՆ-ում Covid-19-ով հիվանդների թիվը գերազանցել է կես միլիոնը․ ինչ է կատարվում աշխարհում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։