Փաշինյանն ասաց, թե ինչու է մեկուսացվել Նորաշեն գյուղը

Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Նորաշենում տեղի ունեցածից, որի հետևանքով որոշվել է փակել գյուղը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց, թե ինչ իրավիճակի հետևանքով է պարետատունը որոշում կայացրել արգելել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ելքն ու մուտքը:

Կորոնավիրուսից մահացածը տղամարդ է, որն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն. մանրամասներ

«Արարատի մարզի Նորաշեն համայնքում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիներից մեկի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել, և դիմումի հիման վրա մեկուսացման մեջ գտնվող անձն ուղեկցվել է թաղման արարողության»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց նաև, որ տվյալ անձը ոստիկանության ու մասնագետի ուղեկցությամբ է մեկնել գյուղ, բայց քանի որ պահը շատ հուզական է եղել, մեկուսացման պայմանները, անհրաժեշտ հեռավորությունը չի պահպանվել:

Մարդիկ հարազատներով գրկախառնվել են, իսկ երկու օր անց այդ անձի մոտ հաստատվել է հիվանդության առկայությունը:

Այս ամենի արդյունքում պարետատունը որոշում է կայացրել Նորաշեն համայնքն ամբողջությամբ մեկուսացնել:

Կառավարության նիստը մեկնարկեց ծափահարություններով ու մեկ րոպե լռությամբ

Հիշեցնենք, որն ապրիլի 15–ին ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Արարատի մարզի Նորաշեն համայնքի մուտք ու ելքի համար հատուկ ռեժիմ է սահմանվում՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր․ վարակվածների թիվը հասել է 1159-ի

Բացառություն են կազմում միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի, վառելիքի կամ դեղորայքի մատակարարման նպատակով տեղաշարժերը։