Կորոնավիրուսի դեմ պայքարող 9 բուժհաստատություն կազատվեն մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձից

«Վեոլիա Ջուր»-ը որոշել է այս ձևով աջակցել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող բուժհաստատություններին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. «Վեոլիա Ջուր» ընկերությունը որոշում է կայացրել հատուկ պայմաններ տրամադրել COVID-19–ի պացիենտների բուժմամբ զբաղվող 9 բժշկական կազմակերպություններին՝ ազատելով նրանց մարտ և ապրիլ ամիսների ջրի վարձավճարների պարտավորությունից։ Համապատասխան որոշումը հրապարակված է ընկերության պաշտոնական էջում։

Հատուկ կարգավիճակ ստացած կազմակերպությունների ցանկում են՝

  • «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը
  • Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը
  • Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալը
  • «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատան մասնաշենքը
  • Արտաշատի բժշկական կենտրոնը
  • Գյումրու ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցը
  • Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը
  • Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը։

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում առողջապահության համակարգում գործող կառույցներին և բժշկական անձնակազմերին՝ իրենց հերոսական աշխատանքի համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր դարձել է 1159։

Վերջին տվյալներով՝ բուժվել է 358 մարդ, փաստացի բուժվողների թիվը 783 է, արձանագրվել է 18 մահ։

ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց