Կառավարության նիստը մեկնարկեց ծափահարություններով ու մեկ րոպե լռությամբ

ՀՀ կառավարության անդամները շնորհավորեցին ոստիկանապետին ու հարգեցին այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են ՀՀ իրավակարգը պաշտպանելիս:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց ծափահարություններով: Այս կերպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադրի անդամներին առաջարկեց շնորհավորել ՀՀ ոստիկանապետին ու հանձինս նրա ՀՀ բոլոր ոստիկաններին՝ ոստիկանության մասնագիտական օրվա առիթով:

Ոստիկանության 4 ծառայողի մեղադրանք է առաջադրվել. նրանք կալանավորվել են

«Պետք է արձանագրել և խոստովանել, որ ՀՀ-ում հասարակության ու ոստիկանության հարաբերությունները պարզ չեն եղել: Դրանք ունեցել են բազմաթիվ բարդություններ, նույնիսկ ճգնաժամեր, և այսօր մեր մեծագույն խնդիրն է հաստատել լիարժեք փոխվստահություն և վստահություն ոստիկանության աշխատանքի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` այդ խնդիրը ՀՀ կառավարության օրակարգում է: Նախատեսվում էր արդեն ապրիլի 1-ից սկսել ոստիկանության համակարգի բարեփոխումները: Բայց, ինչպես վարչապետը բնորոշեց, կորոնավիրուսը որոշակի խմբագրումներ մտցրեց կառավարության այդ օրակարգում:

Գյումրիում ձևաթուղթ պահանջելու համար ոստիկաններին դանակահարել են

ՀՀ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին նաև այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են ՀՀ իրավակարգը պաշտպանելիս: