ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներեքերորդ միջոցառումը: Ինչպես հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ծրագրի շահառու են հանդիսանում 85 000 անապահով ընտանիքներ, որոնք 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ գրանցված են որպես ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող:
«Միանվագ աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին՝ իր նպաստի 50% -ի չափով: Այդ գումարի 70%-ը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, իսկ 30%-ը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար»,- ասաց նախարարը:
Բաթոյանի խոսքով` այդ գումարը փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Եթե շահառուն ունի կուտակած պարտք, այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի պարտքի մարմանը, իսկ պարտքի բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:
Ծրագիրը hաստատելու հետ մեկտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց, որ հաստատված ծրագրերը հասանելի ու հասկանալի լինեն քաղաքացիներին:
Խանութը միայն հաց է պարտքով տալիս. նախկին զինծառայողի ընտանիքը չգիտի` վաղը կուշտ կքնե՞ն
Վարչապետը հանձնարարաեց կառավարության անդամներին ու կառուցվածքային ստորաբաժանումներին անմիջականորեն աշխատել քաղաքացիների հետ, նրանց բացատրել ծրագրերում առկա անհասկանալի տերմիններն ու ձևակերպումները:
Նշենք, որ ՀՀ կառավարությունն աջակցության մի շարք ծրագրեր է ընդունել կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակից տուժած տարբեր խավերի համար։
Նպաստառուների դեպքում գործում են աջակցության այլ ձևեր. Բաթոյան
Դրանցից մեկով, օրինալ, աջակցություն կստանան մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող այն ընտանիքները, որոնցում ծնողները 2020թ-ի մարտի 12-ից մինչև մարտի 31-ը գրանցված աշխատանք չեն ունեցել, նպաստառու չեն եղել, չեն ունեցել ԱՁ, աջակցություն:
Հիշեցնենք, որ Հայաստանում նպաստառուների թիվը 105 000 է։ Նպաստառու ընտանիքներն օգտվում են որոշակի արտոնություններից` կոմունալ ծախսերի, առողջապահական ծախսերի սուբսիդավորում և այլն։