ԱՄՆ-ում Covid-19-ով հիվանդների թիվը գերազանցել է կես միլիոնը․ ինչ է կատարվում աշխարհում

SARS-CoV-2 կորոնվիրուսային վարակով վարակվածների քանակով առաջատար եռյակը նույնն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 2 միլիոն 84 հազար 22 մարդ։ Այս տեղեկությունը հրապարակել է Worldometer կայքը, որտեղ ներկայացվում է բոլոր երկրների վիճակագրությունը։

Փաշինյանն ասաց, թե ինչու է մեկուսացվել Նորաշեն գյուղը

Վերջին տվյալների համաձայն՝ COVID-19-ի զոհ են դարձել 134 669 մարդ, առողջացել են՝ 515 հազար 90–ը։

Վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ–ն՝ 644 հազար 348 վարակված, Իսպանիան՝ 180 հազար 659 և Իտալիան՝ 165 հազար 155 մարդ։ Հետո գալիս են Ֆրանսիան՝ 147 863, Գերմանիան՝ 134 753. Տասնյակի մեջ են Մեծ Բրիտանիան՝ 98 476, Չինաստանը` 82 341, Իրանը՝ 76 389, Թուրքիան՝ 69 392, Բելգիան 33 573 վարակված.

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Կորոնավիրուսից մահացածը տղամարդ է, որն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն. մանրամասներ