Ողբերգական վթար Երևանում․ «Opel»-ի 27-ամյա վարորդը վիրահատությունից հետո մահացել է

Դեպքը տեղի է ունեցել Երևանի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցում։ Բախվել են «Opel» և «Lexus» մակնիշի մեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ապրիլի 15-ին, ժամը 15:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Մուշավան թաղամասի 4-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 2 տեղանոց մեքենայի մեջ 4 մարդ է եղել

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ` Օնիկ Ա.,) և «Lexus» (վարորդ՝ Գարիկ Հ.,) մակնիշների  ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդները և «Lexus»-ի ուղևոր 38-ամյա Սուրեն Բ.-ն և «Lexus»-ի վարորդ 39-ամյա Գարիկ Հ-ն «Էրեբունի» ԲԿ-ում ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ «Opel Astra G»-ի վարորդ Օնիկ Ա.-ն վիրահատությունից հետո մահացել է:

Ջրվեժում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել