Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել

Ցուցարարների խոսքով՝ իրենց գումարները սպառվում են և կարող են փողոցում հայտնվել։ Իսկ ՌԴ վերադառնալ չեն կարողանում փակ սահմանների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՌԴ քաղաքացիություն ունեցող մի քանի տասնյակ հայեր այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՄԱԿ-ի գրասենյակի, ՀՀ-ում Վրաստանի և Ռուսաստանի դեսպանատների առջև՝ պահանջելով օգնել իրենց վերադառնալ ՌԴ։

«Խնդրում ենք ՄԱԿ-ին և դեսպանատներին, որ նրանց ներկայացուցիչներն ուղեկցեն մեր մեքենաները Վրաստանի միջով մինչև ՌԴ տարածք։ Մենք այստեղ 140 ընտանիք ենք, մեր գումարները վերջանում են, այլևս չենք կարողանա հյուրանոցներում մնալ»,-լրագրողներին պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ Դավիթ Հարությունյանը և հավելել, որ իրենք մտադիր են Ռուսաստան մեկնել սեփական մեքենաներով։

Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել

Ակցիայից հետո նրանք մեքենաներով,  Ռուսաստանի դրոշը ծածանելով, երթ են կազմակերպել Երևանի կենտրոնական փողոցներով, այդ թվում՝ ՌԴ դեսպանատան կողքով։

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից ավելի վաղ հայտնել էին, որ ՌԴ քաղաքացիների՝ Հայաստանից դեպի Ռուսաստան վերադարձի հարցը՝ Վրաստանի տարածքով անցնող ցամաքային ճանապարհով, ՌԴ ԱԳՆ և դեսպանության մշտական ուշադրության ներքո է։

ՌԴ քաղաքացիները Հայաստանից հայրենիք են գնացել Վրաստանով. դեսպանատան մեկնաբանությունը

Նշենք, որ Վրաստանում հաստատված արտակարգ դրության պատճառով մարտի 29-ից սկսած՝ անհար է դարձել ՌԴ քաղաքացիների տարանցումը այդ երկրի տարածքով։ Արտակարգ դրությունը երկարաձգվել է մինրև 2020թ-ի մայիսի 10-ը, մի շարք շրջանների և խոշոր քաղաքների մուտքը սահմանափակված է, մեծ քանակությամբ տարանցիկ բեռնատարների կուտակման հետ կապված երկրում բարդ ճանապարհատրանսպորտային իրավիճակ է ստեղծվել։

Չնայած դժվարություններինն, այս պահին վրացական կողմը դիտարկում է իր տարածքով ՌԴ քաղաքացիների կազմակերպված խմբի անցումը ավտոբուսներով (առնվազն 10 ուղևոր), առանց անձնական մեքենաների։

Վրաստանի իշխանությունները վերջնական որոշում կընդունեն մեկնող քաղաքացիների ցուցակը ստանալուց հետո և համաճարակային իրադրությունից ելնելով։

Այն ՌԴ քաղաքացիները, որոնք ցանկանում են այս ճանապարհով Ռուսաստան վերադառնալ, պետք է մինչև 2020թ-ի ապրիլի 17-ը, ժամը 9։00-ն իրենց տվյալներն ուղարկեն դեսպանատուն՝  consarmenia@mid.ru էլեկտրոնային փոստին։