ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ճանապարհին․ կա 6 տուժած

Տուժածները տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ապրիլի 16-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ողբերգական վթար Երևանում․ «Opel»-ի 27-ամյա վարորդը վիրահատությունից հետո մահացել է

Դեպքի վայր է մեկնել փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարhին՝ Փոքր Մասրիկ գյուղի մոտ, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (27-ամյա վարորդ Արա Ա.,) դուրս է եկել ճանապարhի երթևեկելի գոտուց և շրջվել։

Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ 23-ամյա Ժորա Ա.-ն, 32-ամյա Վան Ա.-ն, 26-ամյա Կարեն Շ.-ն, 27-ամյա Արմեն Հ.-ն և 27-ամյա Արման Բ.-ն տեղափոխվել են Վարդենիսի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 2 տեղանոց մեքենայի մեջ 4 մարդ է եղել