ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարները
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի լճակից դուրս են բերել օրեր առաջ անհետ կորած բնակչի դին։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 16-ին ժամը 08:50-ին ոստիկանության աշխատակիցներն անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Վանատուր թաղամասի թիվ 438 տան մոտակա լճակում իրականացնելու նպատակով դիմել են Փրկարար ծառայությանը։ Որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները թիվ 285 տան մոտակայքում գտնվող լճակից հայտնաբերել են քաղաքացու դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին, ժամը 11:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն էր ստացել, որ Վանատուր թաղամասի թիվ 438 տան բնակիչ 83-ամյա Սիրանուշ Հ.-ն ապրիլի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել: Ենթադրվում էր, որ կինն ընկել է տան հետնամասում գտնվող ճահիճը:
Ողբերգական վթար Երևանում․ «Opel»-ի 27-ամյա վարորդը վիրահատությունից հետո մահացել է