ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Թեև ԿԳՄՍ նախարարը հանդես էր եկել ուսման վարձերը հետաձգելու կոչով, բայց դրա արդյունքում բուհերը հայտնվել են բարդ ֆինանսական դրության առաջ: Այս մասին այսօր Աժ-ում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Արդյունքում այսօր երկրորդ կիսամյակի վարձրավճարները որոշ բուհերում 20-25 տոկոսով, կան բուհեր, որտեղ մինչև 40 տոկոս են վճարվել, բայց դրանք բավարար միջոցներ չեն»,- ասաց նախարարը:
Արայիկ Հարությունյանը չհերքեց, որ մի քանի բուհերում ստեղծված իրավիճակի հետևանքով մայիսին դասախոսներին ու աշխատակիցներին աշխատավարձեր վճարելու խնդիրներ են լինելու:
Նախարարը հայտնեց նաև, որ խնդիրն այսօր քննարկվել է նաև վարչապետի մոտ ու առաջիկայում կառավարությունը կփորձի լուծման որոշակի ուղիներ գտնել:
Կրթության նախարարը բուհերին առաջարկել է հետաձգել ուսման վարձերի վճարումներըl