ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու բողոքը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դատարանը բողոքը մերժելու որոշումը կայացրել է այսօր։
Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ. Գլխավոր դատախազությունը մերժել է բողոքը
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու մեջ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը (մոտավորապես մեկ միլիոն դոլար տարբերությամբ)։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Քոչարյանը պատասխանել է Սարգսյանին. տեսագրությունը կտան ՀՀ երրորդ նախագահին