Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին

ՀՀ վարչապետը նշել է, որ շարունակելու ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արցախի ժողովրդին և նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին` Արցախում ժողովրդավարական ընտրությունների կայացման առիթով։ Նա իր շնորհավորանքը տեղադրել է Twitter–ի իր էջում։

«Շնորհավորում եմ անկախ և ժողովրդավարական Արցախի ժողովրդին` ընտրությունների կայացման կապակցությամբ: Նոր իշխանությունները պետք է էլ ավելի ամրապնդեն Արցախի անվտանգությունը և ներկայացնեն այն խաղաղ գործընթացում։ Մենք շարունակելու ենք Արցախի հետ մեր սերտ համագործակցությունը՝ մեր ընդհանուր նպատակներին հասնելու համար։

Քանի՞ մարդ է քվեարկել Արայիկ Հարությունյանի օգտին. ԿԸՀ–ն նախնական տվյալներ է հրապարակել

Հիշեցնենք, որ Արցախում ապրիլի 14–ին կայացած նախագահական ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է Արցախի նախկին վարչապետ (պետնախարար) «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն ՝ ընտրություններին մասնակցել է 47 165 մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի 44,9 տոկոսը: Անվավեր է ճանաչվել 1876 քվեաթերթիկ։