Մարալիկի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Այս պահին իրականացվում են մեկուսացման աշխատանքներ, քննարկվում են նաև բուժհաստատության հետագա գործունեության հետ կապված քայլերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարված նմուշառումների արդյունքում Շիրակի Մարալիկ համայնքում հաստատվել են կորնավիրուսի վարակաման նոր դեպքեր: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Սահմանափակվում է ելումուտը Արարատի մարզի Նորաշեն համայնք. պարետի նոր որոշումը

Նա նաև տեղեկացրեց, որ Մարալիկի հիվանդանոցի աշխատակիցներից մեկի մոտ դեռ երեկ հաստատվել էր կորոնավիրուս, այդ պատճառով որոշում էր կայացվել նմուշառում կատարել բուժհաստատության մյուս  աշխատակիցներից ևս, որի արդյունքում նրանցից 9-ի մոտ այդ թվում նաև հիվանդանոցի գլխավոր բժշկուհու, վարակը հաստատվել է:

«Այս պահին իրականացվում ենմեկուսացման աշխատանքներ, քննարկվում են նաև բուժհաստատության հետագա գործունեության հետ կապված քայլերը: Ինչպես նաև ճշտվում են նրանց կոնտակտային շրջանակները »,-նշեց Շիրակի մարզպետը՝ փաստելով, որ վարակման աղբյուրը  այս պահին դեռ հայտնի չէ:

Լավ լուր Արցախից. երկու քաղաքացի ապաքինվել են կորոնավիրուսից

Հավելենք, որ մինչ այս Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ էր բուժում ստանում: Վարակի տարածման սկզբից մինչ ապրիլի 13 մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել: Ցավոք, ունեցել ենք նաև մեկ մահվան դեպք: