Ինչպես են ախտահանում Հայաստանից Արցախ մուտք գործող մեքենաները. լուսանկարներ

Ախտահանվող մեքենաների թիվն օրեցօր ավելացել է։ Արցախի ԱԻՆ–ը ներկայացրել է վերջին երեք օրվա վիճակագրությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղակատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումները վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած 685 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Ապրիլի 12-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 142 տրանսպորտային միջոց, որից

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 30 տրանսպորտային միջոց:
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 54 տրանսպորտային միջոց:
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 58 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 13-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 14-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 272 տրանսպորտային միջոց, որից

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 56 տրանսպորտային միջոց:
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց:
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 147 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 14-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 271 տրանսպորտային միջոց, որից

  • «Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 66 տրանսպորտային միջոց։
  • «Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 80 տրանսպորտային միջոց:
  • «Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 125 տրանսպորտային միջոց:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1111–ի, Արցախում`6-ի։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը։