«Ասել էիք` ինչ հարց եք տալու». Փաշինյանը ձայնագրությամբ էր եկել ԱԺ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում խոսեց պարգևավճարների մասին։ Նա կարծում է, որ պետական ծառայության «պրեստիժը» պետք է բարձրացվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձայնագրությամբ պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանի` պարգևավճարների թեմայով հարցին։

Ի՞նչ գործ ունեն ՀՀ-ում գրանցված օդանավերը Սուդանում ու Չադում. Փաշինյանն ունի պատասխանը

«Դուք ինձ երեկ ասել էիք, որ պարգևավճարների մասին եք հարց տալու, ես էլ պատրաստված եմ եկել»,–ասաց Փաշինյանը։

Նա իր հեռախոսով միացրեց դեռ 2018–ի հեղափոխության օրերին արված ձայնագրություն, որտեղ ասում էր, որ մի շարք ոլորտների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվելու են։ Վարչապետն ասաց, որ իրենք իրենց խոստումն են կատարում, քանի որ, որպեսզի մարդը 100 տոկոսով կենտրոնացած լինի իր աշխատանքի վրա, պետք է հնարավորինս կտրված լինի  ամենօրյա խնդիրներից։  

«Պետական ծառայության «պրեստիժը» պետք է բարձրացվի։ Չեն ուզում, թող ասեն` սրանց տարեք, Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»,–իր խոսքն ամփոփեց վարչապետը։

«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ». շուտով որոշ ձեռնարկություններ կսկսեն աշխատել

Հիշեցնենք, որ պարգևավճարների թեման հաճախ է քննարկման առարկա դառնում։ Փաշինյանը հայտարարել էր` պետական բարձրաստիճան պաշտոնյաներն իր որոշմամբ մարտի համար պարգևավճար չեն ստանա։ Այդ գումարները կուղղվեն կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքներին։