ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik.Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ, կորոնավիրուսի վարակի հետազոտության նպատակով թեստավորվել է ևս 16 քաղաքացի։
«Թեստավորվածների մի մասը վարակակիրների շփման խմբերից են, մյուս մասը՝ կարանտինի 13-րդ օրվա կապակցությամբ են թեստավորվել։ Այս 16 քաղաքացու թվում ներառված են նաև կորոնավիրուսով հաստատված որոշ վարակակիրներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի դեպք է հաստատվել. վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ է, 60–ն անց տղամարդ, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան:
Վերջին տվյալներով` Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6–ի։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։ Այն կտևի մինչև մայիսի 12-ը։