Արցախի առողջապահության նախարարությունն ախտահանման սարքավորումներ է ստացել. տեսանյութ

Կորոնավիրուսը կանխարգելելու նպատակով Արցախում ախտահանման միջոցառումներ են անցկացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Արցախի առողջապահության նախարարությանն է տրամադրել 2 ախտահանման հատուկ սարքավորում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներում օգտագործելու նպատակով: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Հիշեցնենք, որ Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6-ի։  Նրանցից երեքի վիճակը գնահատվում է բավարար, երկուսինը՝ միջին ծանրության, մյուսի մոտ վարակին բնորոշ ախտանիշներ չկան:

Արցախում որոշել են մեկուսացնել մի ամբողջ գյուղ, որտեղ գրանցվել է կորոնավիրուսի դեպքը

Ապրիլի 12-ից մինչև մայիսի 12-ը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարվել։