Սահմանափակվում է ելումուտը Արարատի մարզի Նորաշեն համայնք. պարետի նոր որոշումը

Գյուղ մտնել և այնտեղից դուրս գալ կարելի է միայն սննդամթերքի, դեղորայք կամ առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում նոր սահմանափակումներ են մտցվել Արարատի մարզի Նորաշեն համայնքի համար։ ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ այսօրվանից համայնքի մուտք ու ելքի համար հատուկ ռեժիմ է սահմանվում՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժը։

Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

Բացառություն են կազմում միայն առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի, վառելիքի կամ դեղորայքի մատակարարման նպատակով տեղաշարժերը։

Նոր որոշմամբ՝ Նորաշեն համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող քաղաքացիները կարող են գյուղ վերադառնալ այսօր՝ մինչև կեսգիշեր՝ ժամը 24:00:

«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ». շուտով որոշ ձեռնարկություններ կսկսեն աշխատել

«Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Նորաշեն համայնքի վարչական տարածք թույլատրվող մարդկանց և տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով»,- նշված է պարետի որոշման մեջ։

Նշված սահմանափակումներն արդեն ուժի մեջ են մտել և կգործեն մինչև ապրիլի 18-ը։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար Հայաստանում մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարվեց։ Ապրիլի 13-ին կառավարությունը արտակարգ դրությունը մինչև մայիսի 16-ը երկարացնելու որոշում ընդունեց։ 

Վերջին տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 1111 մարդ: Առողջացածների թիվը 297 է, գրանցվել է մահվան 17 դեպք։

Նպաստառուները, մարզասրահների և տրանսպորտի ոլորտի աշխատողները նույնպես աջակցություն կստանան