Վարչապետն ու նախարարը քննարկել են ավարտական ու ընդունելության քննությունների հարցը

Կառավարությունն առաջիկայում ավարտական ու ընդունելության քննությունների վերաբերյալ հստակ որոշում կընդունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ստեղծված իրավիճակում ավարտական քննությունների կազմակերպման գործընթացը:

Հայաստանում պատրա՞ստ են հեռավար քննությունների․ փորձագետի կարծիքը

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը հայտնում է, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ավարտական, ինչպես նաև բուհերի ընդունելության քննությունների անցկացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ:

Նախարարը նշել է, որ այն մշակվել է հաշվի առնելով մի շարք երկրների փորձը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել կառավարության որոշման նախագիծ:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ուսանողների վարձրավճարների հետ կապված խնդրին: Փաշինյանն ընդգծել է այն ուսանողներին աջակցություն ցուցաբերելու կարևորությունը, որոնք ունեն ուսումնառության բարձր մակարդակ: Այս հարցի վերաբերյալ ևս հանձնարարվել է ներկայացնել միջոցառումների ծրագիր:

Միասնական քննությունների անցկացման մի քանի տարբերակ է քննարկվում, այդ թվում` էլեկտրոնային

Մտքեր են փոխանակվել նաև աշակերտներին պլանշետներով ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքների շուրջ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է գործընթացի համապարփակ կազմակերպումը և ԿԳՄՍ և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություններին հանձնարարել ներկայացնել պլանշետների արտադրության կազմակերպման ծրագիր, որը ոչ միայն ստեղծված իրավիճակում լուծում կառաջարկի, այլ յուրաքանչյուր տարի աշակերտներին կապահովի պլանշետների անհրաժեշտ խմբաքանակով:

Ինչու է ուսուցիչը հեռախոս նվիրում աշակերտին, կամ հեռավար կրթության լավ և վատ կողմերը