ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, թե կառավարության տնտեսական աջակցության ծրագրերից քանի շահառու է օգտվել։
«Առաջին միջոռացման շրջանակում հայտերի թիվն անցել է 200-ի շեմը։ Այս միջոցառման շրջանակում տնտեսավարողին, որն ունի բարվոք վարկային և հարկային պատմություն, պետությունը տալիս է վարկ` տոկոսների համաֆինանսավորման կամ սուբսիդավորման պայմանով։ Իսկ երկրորդ միջոցառման շրջանակում հայտերի թիվը հասել է 536–ի, և այստեղ էլ գյուղատնտեսության ոլորտին են տրվում վարկեր` նույն սկզբունքով»,–ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով` երրորդ ծրագրով, որի միջոցով նույնպես համաֆինանսավորմամբ կամ սուբսիդավորմամբ վարկեր են տրամադրվում այս դեպքում ՓՄՁ-ներին, 700 հայտ է ստացվել, որից 115–ն է բավարարվել։
Ինչ վերաբերում է հինգերորդ միջոցառմանը, ապա 7500 շահառու ստացել է ֆինանսական միջոցներ։
Ի դեպ, այս ծրագրով կազմակերպությունները, որոնք այս տարվա ընթացքում չեն կրճատել իրենց աշխատողների թիվը կամ աշխատավարձի ֆոնդը, կառավարությունից ստանում են աջակցություն` յուրաքանչյուր 5-րդ աշխատողի միջին աշխատավարձի չափով։
Կան պոտենցիալ շահառուներ, որոնք կառավարության ծրագրերից ընդհանրապես տեղյակ չեն. Մանասերյան
Ավանեսյանը հայտնեց, որ օրեցօր ավելանում է այս կամ այն ծրագրերին դիմողների թիվը։
Հիշեցնենք, որ կառավարությունը մի շարք սոցիալական ծրագրեր էլ է մշակել, որոնց միջոցով կարող են աջակցություն ստանալ չաշխատող կամ աշխատանքը կորցրած ամուսին ունեցող հղիները, մարտի 13-30–ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվածները և այլն։
Երթուղայինների վարորդներն առանձին աջակցություն չեն ստանա. նախարար