Փաշինյանը փոխում է կառավարման համակարգի դիմացի անիվները

Վարչապետը նշել է, որ երբեմն ստիպված է եղել շատ արագ ազատվել իր նշանակած նոր կադրերից, քանի որ վերջիններս պաշտոնավարման առաջին իսկ օրերից սկսել են նախորդների գործելաոճով աշխատել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Պետական համակարգում սաբոտաժի երևույթները վերցնելու նպատակով ՀՀ կառավրության ղեկավարն առայժմ փոխում է համակարգի միայն առջևի անիվները:
Նման կերպ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի՝ պետական համակարգում առկա սաբոտաժի մասին հարցին:

«Ասել էիք` ինչ հարց եք տալու». Փաշինյանը ձայնագրությամբ էր եկել ԱԺ

«Երբ որ ձմռանը պետք է մեքենայի անիվները փոխեն, բայց փողը քիչ է լինում, 4 անիվ չեն կարող փոխել, սկզբում դեմի անիվներն են փոխում, որովհետև եթե հետևի անիվները նորմալ են, բայց դեմի անիվները վատ են, 90% հավանականություն կա, որ այդ մեքենան վթարի կենթարկվի: Մենք այսօր դեմի անիվները փոխելու մեջ ենք»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև շեշտեց, որ հեղափոխությունից հետո ՀՀ նոր իշխանությունը հայտարարեց, որ երկրում կադրային ջարդ չի լինելու: Այդուհանդերձ, նոր իշխանության սկզբունքներին դեմ են գործել ոչ միայն հին, այլև նոր կադրերը:
«Շատ ու շատ նոր կադրեր ապացուցել են, որ ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում կարող են մտնել կաբինետ ու սկսել իրենց դնել իրենց նախորդի տեղը: Եվ նույնիսկ շատ արագ ես ստիպված եմ եղել ազատվել իմ նշանակած նոր կադրերից, թիմի մերձավոր անդամներից»,- նշեց Փաշինյանը:

«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ». շուտով որոշ ձեռնարկություններ կսկսեն աշխատել

Վարչապետը հիշեցրեց, որ կան հարուցված քրեական գործեր, և դատարանը ցույց կտա, թե որքանով են նոր կադրերը մասնակից եղել կոռուպցիոն գործընթացներին: