Տաթևիկ Ռևազյանը խոստանում է հնարավորինս շուտ վերադառնալ

Ռևազյանն այժմ գտնվում է Դանիայում, այնտեղ է ապրում նրա ընտանիքը։ Նա երեխայի է սպասում ու մեկնել է Դանիա՝ այս ընթացքում բարեկամների մոտ լինելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik.Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը խոստանում է հնարավորինս շուտ Հայաստան վերադառնալ։ Տեղեկությունը նա հաղորդեց այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Sputnik Արմենիայի թղթակցի հարցին։

Փաշինյանը մնաց առանց ավիացիոն խորհրդականի. ի՞նչ կոնֆլիկտ կար Ճաղարյանի ու Ռևազյանի միջև

Ռևազյանը հիմա Դանիայում է, այնտեղ է ապրում նրա ընտանիքը։ Նա երեխայի է սպասում ու մեկնել է Դանիա այս ընթացքում բարեկամներին մոտ լինելու համար։

«Ես ֆիզարձակուրդի մեջ եմ, բայց շարունակում եմ աշխատել, քանի որ թռիչքային անվտանգության հետ կապված խնդիրներ են առաջացել, դրան էլ գումարվել է COVID-19-ի հետ կապված իրավիճակը։

Ուզում են հնարավորինս արագ վերադառնալ։ Կարծում եմ՝ կգամ, երբ երեխան մի քանի ամսական կդառնա։ Սակայն այս պահին իմ վերադարձը կապված է նաև չվերթերի վերականգնման հետ», - ասաց նա։

Եվրոպայի ճանապարհը փակ է. ով է ավիացիան այս վիճակին հասցրել և հնարավոր է արդյոք այն փրկել

Հիշեցնենք` Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ղեկավարում է 2018 թվականի հուլիսի 10-ից։ Նա երկար ժամանակ ապրել է Դանիայում ու աշխատել ավիացիայի ոլորտում։